Թեև Հայաստանի գործարարները խիստ դժգոհ են հարկային օրենսդրությունից, սակայն հետաքրքիրն այն է, որ օտարի աչքով Հայաստանի հարկային օրենսդրությունը հրաշալի է:
Ռուս հայտնի ֆինանսիստ-գործարարներից մեկը հայաստանյան իր գործընկերների հետ զրույցի ընթացքում զարմացրել է նրանց` հայտարարելով, թե Հայաստանն ունի փայլուն հարկային օրենսդրություն: «Լինելով փոքր երկիր, ձեր հարկային տեսչությունը լիովին իրազեկ է ամեն մի շարժին, գիտի` որտեղ, ով ինչքան եկամուտ ունեցավ ու որքանը ստվերում մնաց: Հիանալիորեն պատկերացնում է ապրանքաշրջանառությունը, գումարների տեղաբաշխումը»,- ասել է ռուս գործարարը: Հայ գործընկերների զարմանքին, թե այդ դեպքում ինչո՞ւ է իրավիճակն այսպիսին, հնչել է ուշագրավ պատասխան. «Մնում է այդ ամենը տեղափոխել օրենքի դաշտ»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ